Փաշինյանը Պուտինին Ղարաբաղի մասին գիրք է նվիրել

Փաշինյանը Պուտինին Ղարաբաղի մասին գիրք է նվիրել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխաբադում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների նիստի աշխատանքների շրջանակում գիրք է նվիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Գիրքը կոչվում է «Խաղաղություն Ղարաբաղին», իսկ հեղինակը Վլադիմիր Կազիմիրովն է, որը 1992-1996թթ. Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահն էր:

Գիրքը պարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր և հեղինակի վերլուծական նյութեր:

Ընթերցեք նաև.«Լիդիան ինթերնեյշնլի» նախագահը Փաշինյանին նվիրել է «Առաջնորդություն. Տագնապալի ժամանակներում» գիրքը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---