Ալիև․ Զանգեզուրի անցումը Հայաստանին մասնատել է թյուրքական աշխարհը

Ալիև․ Զանգեզուրի անցումը Հայաստանին մասնատել է թյուրքական աշխարհը

PanARMENIAN.Net - Զանգեզուրի անջատումն Ադրբեջանից ու միացումը Հայաստանին մասնատել է Մեծ Թյուրքական աշխարհն աշխարհագրական տեսանկյունից։

Այս մասին է հայտարարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 7-րդ նիստի ժամանակ։

Զանգեզուրը մնացել է Հայաստանի կազմում 1919-1921 թթ թաթարական, թուրքական ու խորհրդային զինված ուժերի դեմ Գարեգին Նժդեհի կազմակերպած ու, վերջին փուլերում, ղեկավարած ինքնապաշտպանության շնորհիվ։ Զանգեզուրի ինքնապաշտպանությունն ապագա ԽՍՀՄ տարածքում խորհրդայնացման դեմ պայքարի վերջին նշանավոր օղակներից մեկն էր:

Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը քանդում է ադրբեջանական մշակութային ժառանգությունն իր տարածքում։

Հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովին Իլհամ Ալիևը քննադատել էր Հայաստանին Նժդեհի արձան տեղադրելու ու նրան հերոսացնելու համար, ինչին ի պատասխան ստացել ՀՀ վարչապետ Փաշինյանից մեղադրանք՝ պատմությունն աղավաղելու ու գագաթնաժողովի մասնակիցների հասցեին անհարգալից վերաբերմունքի մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---