Վրաստանում հայերեն գրությամբ շիրմաքարերի ճակատագիրը կորոշի հանձնաժողովը

Վրաստանում հայերեն գրությամբ շիրմաքարերի ճակատագիրը կորոշի հանձնաժողովը

PanARMENIAN.Net - Վրաստանում հանձնաժողով է ստեղծվել, որը կորոշի, թե ինչ անել Թբիլիսիում կամրջի վերակառուցման ժամանակ հայտնաբերված հայատառ գրություններով շիրմաքարերի հետ:

Անցած շաբաթ Թբիլիսիում գտնվող Չոր կամրջի վերակառուցման ընթացքում, հայտնաբերվել էին գերեզմանաքարեր` դրանց վրա փորագրված հայերեն և վրացերեն գրություններով: Դրանք համարակալված էին կարմիր ներկով: Հասարակության շրջանում այդ փաստը վրդովմունք է առաջացրել, հայտնում է jnews.ge-ն:

Հոկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են շինհրապարակ, որտեղ զննել են համարակալված գերեզմանաքարերը: Դիվանագետները կապ են հաստատել շինարարական ընկերության ներկայացուցիչների հետ և աշխատում են վրացական իշխանությունների հետ` գերեզմանաքարերի ապագան որոշելու համար։

Ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվում է վերը նշված հարցով: Հանձնաժողովում ընդգրկված են Մշակույթի նախարարության, Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության, Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Քննարկվում են այս հարցի լուծման մի քանի տարբերակ՝ շիրմաքարերի փոխանցումը Վրաստանի հայ համայնքին, Խոջիվանքի պանթեոնում տեղակայելը կամ Վրաստանի որևէ այլ թանգարանին փոխանցումը:

Խորհրդային տարիներին շիրմաքարերը Թբիլիսիում օգտագործվել են որպես շինանյութ և հաճախ դրանց մասին հայտնի է դառնում, երբ ընթանում են վերակառուցման աշխատանքներ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---