Թուրքիայում արգելել են Դինքի հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը

Թուրքիայում արգելել են Դինքի հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18 և 19-ին Ստամբուլում Հրանտ Դինք հիմնադրամում կայանալիք «Կեսարիայի և շրջակայքի սոցիալ-մշակութային և տնտեսական պատմությունը» թեմայով գիտաժողովն արգելվել է:

Գիտաժողովը նախապես ծրագրված է եղել անցկացնել Կեսարիայում, սակայն Կեսարիայի նահանգապետարանի միջամտությամբ այն արգելվել էր: Այդ իսկ պատճառով Հրանտ Դինք հիմնադրամի գործադիր խորհուրդը որոշել էր գիտաժողովի կազմակերպումը տեղափոխել Ստամբուլ, հայտնում էermenihaber.am-ը:

Երբ արդեն գիտաժողովի նախապատրաստական ողջ աշխատանքներն ավարտվել են և բոլոր բանախոսները թե Թուրքիայից և թե աշխարհի տարբեր կողմերից Ստամբուլ են եկել, հոկտեմբերի 17-ին, ժամը 17:08-ին Շիշլիի համայնքապետարանից գիտաժողովն արգելելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել հիմնադրամ:

Ծանուցման մեջ որևէ փատարկ չի նշվել, թե ինչու է գիտաժողովն արգելվում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---