Georgian Airways-ը Մոսկվա-Թբիլիսի չվերթի տոմսեր է վաճառում՝ Երևանում վայրէջքով![]() 22 հոկտեմբերի 2019 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Georgian Airways ավիաընկերությունը սկսել է Մոսկվա-Թբիլիսի չվերթի տոմսեր վաճառել՝ Երևանում կես ժամ տևողությամբ վայրէջքով, առանց ուղեբեռի բեռնաթափման և ուղևորների իջեցման: Ավիաընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Երևանում ուղևորները ստիպված չեն լինելու իջնել ինքնաթիռից և այլ ինքնաթիռ տեղափոխվել: «Ռուսաստան-Վրաստան հարմարավետ թռիչք ապահովելու համար ուղևորները Երևանում վայրէջքի ժամանակ կմնան ինքնաթիռում, նրանց ուղեբեռը չի բեռնաթափվի, իսկ տարանցման առավելագույն ժամկետը կկազմի 35 րոպե»,-ասել են Georgian Airways-ում, գրում է Interfax-ը: Տոմսերի արժեքը հետադարձով 193 եվրո է: Աղբյուրն ավիաոլորտից հայտնել է, որ տարանցումով չվերթներ ՌԴ և Վրաստանի միջև իրականացվում են երկու երկրների միջև ավիաթռիչքների արգելքից ի վեր: «Ոչ մի նոր բան այստեղ չկա: Վրացական ավիաընկերությունները կարող են տարանցիկ չվերնթներ իրականացնել ՌԴ-ից, դա օրենքի խախտում չէ»,-ասել է նա: 2019-ի հունիսի 21-ին ՌԴ նախագահ Պուտինը հրամանագիր ստորագրեց, որով արգելվեցին ավիաթռիչքները ՌԴ տարածքից Վրաստան՝ արգելքն ուժի մեջ է մտել հուլիսի 8-ից: Վրացական ավիաընկերություններին ևս արգելվել է ուղիղ ավիաթռիչքներ իրականացնել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |