Փայլանը՝ Էրդողանին. Այն, ինչ եղել է տատիս հետ, չի կարող լինել հնագետների հարցը

Փայլանը՝ Էրդողանին. Այն, ինչ եղել է տատիս հետ, չի կարող լինել հնագետների հարցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որը ներկայացնում է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը», արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը՝ ուղղված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Փայլանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ասել է. «Այդ հարցը պատմաբանների, հնագետների գործն է: Այս հարցին թող քաղաքական աստառ չտան»: Այն ցեղասպանությունը, որն իրագործվել է Թալեաթ փաշայի քաղաքական որոշմամբ, պատմաբանների գործը չէ... Այն, ինչ տեղի է ունեցել տատիս հետ, չի կարող լինել հնագետների հարցը»:

Կարո Փայլանն արձագանքել էր նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Հայազգի պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայերի վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը:

«Տասնյակ խորհրդարաններից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը։Մեր ցավը դարձավ այլ խորհրդարանների օրակարգի նյութ, քանի որ մեր երկիրը (Թուրքիան) 105 տարուց ավելի ուրանում է այն։Հայոց վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը, որի անդամն եմ ես»,- գրել էր նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---