Փաշինյան. ԼՂ հարցում ՀՀ և Արցախի ղեկավարների պատկերացումները նույնական են 4 նոյեմբերի 2019 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Արցախի ղեկավարների պատկերացումները նույնական են։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա չափազանց կարևոր արձանագրում է: Վարչապետի խոսքը վերնագրված է «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում»: Ըստ վարչապետի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում կա բավականին հետաքրքիր դինամիկա: «Այդ դինամիկան կզարգանա: Արդեն ասել եմ, որ Աշխաբադում Ադրբեջանի նախագահի հետ զրույց ենք ունեցել, քննարկում, և որոշակի դինամիկա կա։ Փնտրելու ձգտում, ցանկություն կա»,- ասել է Փաշինյանը: Անդրադառնալով այն հարցին, թե որն է ԼՂ հարցում ռազմավարությունը՝ վարչապետն ասել է, որ դավադրություններն այդ հարցում բացառվում են: «Ղարաբաղի հարցը իմ հարցը չէ, Ղարաբաղի հարցը խմբի հարց չէ, դա ազգային հարց է։ Եվ բանակցությունները վարվում են հետևյալ տրամաբանությամբ՝ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար»,-հավելել է նա։ «Երբ բանակցային գործընթացում կձևակերպվի մի այնպիսի լուծում, մի այնպիսի առաջարկ, որը ես կարող եմ համարել ընդունելի հայ ժողովրդի համար, ես այդ լուծման վերաբերյալ առաջարկը կներկայացնեմ մեր ժողովրդին: Համազգային քննարկում կունենանք, այստեղ մի քանի տարբերակներ կան: Եթե անհրաժեշտ լինի, կարող է նաև հանրաքվե անցկացվել»,-ասել է նա։ Ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բանակն ու գեներալիտետը թուլացնելու մասին լուրերին: «Մի՞թե մենք ուզում ենք այնպիսի հանրություն, այնպիսի իրավիճակ, որ գեներալական, նախարարական կամ որևէ կարգավիճակ մեզ հնարավորություն տա անարգել իրականացնել գործողություններ: Ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, սակայն այս համատեքստում ուզում եմ արձանագրել, թե այս 1,5 տարվա ընթացքում ինչ վերաբերմունք է ձևավորվել զինվորականների նկատմամբ»,-ասել է Փաշինայնը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են |