ՏՄՊՊՀ նախագահ. Բենզինի գնի նվազումը պայմանավորված է «Ռոսնեֆտ Արմենիայի» գործունեությամբ![]() 4 նոյեմբերի 2019 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Բենզինի գնի նվազումն ուղիղ կապ չունի ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության կոմիտեի գործունեության հետ: Այս մասին, Armtimes.com-ի հաղորդմամբ, ԱԺ-ում հայտնել է ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանը՝ արձագանքելով հարցին, որ Հայաստանում բենզինի գինը նվազել է 4-6%-ով: «Բենզինի շուկայում մեր հիմնական ձեռքբերումն իրականացվում է Ռուսաստանից քվոտավորված բենզինը, այնտեղ մենք կոնկրետ բենզինի գինը տեսնել չենք կարող, տեսնում ենք բենզին՝ գումարած նավահանգիստ տեղափոխումը՝ Փոթի կամ Բաթումը, այնուհետև տեսնում ենք՝ Բաթումիից գալիս է «Սադախլու» կամ Այրում, դա էլ հայկական ընկերությունների միջոցով չի իրականացվում: Տեսնում ենք «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությունը բաշխում է հայկական ընկերությունների միջև, և հիմնական փոփոխությունը տեղի է ունեցել այդ ընկերության կողմից տրվող բենզինի գնի, արժեքի նվազեցման պարագայում»,-ասել է Գևորգյանը: Գևորգյանը նշել է, որ ամբողջ բենզինի շուկան ուսումնասիրվում է, դրանից հետո կներկայացվի շուկայի կենտրոնացվածության աստիճանը՝ հավելելով, որ միանգամից դրական դինամիկա ակնկալելը սխալ է, բայց բացահայտված խնդիրները կներկայացվեն հանրությանը, հաղորդում է Factor.am-ը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |