ՀՀ-ն 8-րդն է աշխարհում համացանցի ազատության վարկանիշում 5 նոյեմբերի 2019 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն 8-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում առցանց ազատության մակարդակով: Հայաստանը բարելավել է դիրքը Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցում, որը վերաբերում է առցանց ազատության գնահատմանը մոտ 65 երկրում իրականացված հետազոտության հիման վրա: 2019-ի «ազատության» վարկանիշում Հայաստանը ստացել է 76 միավոր 100 հնարավորից համացանցի ազատության գլոբալ վարկանիշում՝ որքան մեծ է թիվը, այնքան լավ ցուցանիշ ունի երկիրը: Փաստացի Հայաստանը 8-րդն է այդ վարկանիշում: Հայաստանը բարելավել է դիրքը 2018-ի համեմատ, երբ ճանաչվել էր մասնակիորեն ազատ համացանցով երկիր: Ըստ «Ազատությունը համացանցում» զեկույցի, դրական փոփոխությունները, կապված 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ, շարունակվեցին, երբ «բարեփոխիչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրճատեց բովանդակության սահմանափակումներն ու օգտատերերի իրավունքների խախտումները»: Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ «կրճատվել է բռնությունը համացանցի լրագրողների նկատմամբ, իսկ թվային լրատվամիջոցները ավելի մեծ ազատություն են ստացել՝ տնտեսական և քաղաքական ճնշումներից»: «2018-ի իրադարձությունները ՀՀ-ում մեկ անգամ ևս փաստեցին, որ թվային տեխնոլոգիաները կարող են լուրջ ժողովրդավարական փոփոխությունների խթան դառնալ: Քաղաքացիներն արդյունավետ են օգտագործել սոցիալական ցանցերը»,-ասվում է զեկույցում: Freedom House-ի 2018-ի զեկույցում ասվում էր, որ «առցանց լրագրողները ֆիզիկական հետապնդումների և հարձակումների են ենթարկվել Երևանում թավշյա հեղափոխության ժամանակ բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակման համար»: Հարևան Վրաստանը, 75 միավորով, նույնպես գնահատվում է որպես ազատ երկիր, իսկ Ադրբեջանը դասվում է ոչ ազատ երկրների շարքին, ինչպես և Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |