Փաշինյան. 2019-ին տնտեսվարողներին 117 մլրդ դրամ ԱԱՀ է վերադարձվել![]() 6 նոյեմբերի 2019 - 11:31 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի առաջին տասը ամիսների արդյունքներով տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ն կազմել է 117 միլիարդ դրամ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2018 թվականի տասը ամիսներին այս թիվը եղել է 97 միլիարդ: 2017-ի տասը ամիսներին՝ 54 միլիարդ: Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում այս թիվը ավելի քան կրկնապատկել ենք՝ շուրջ 245 միլիոն դոլար շրջանառու միջոց վերադարձնելով տնտեսությանը»,-ասվում է վարչապետի գրառման մեջ: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է մոտ 765 մլրդ դրամ, ինչը 13.5%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |