Զախարովա. Լավրովը Երևանում կքննարկի ԼՂ կարգավորմանն առնչվող հարցեր

Զախարովա. Լավրովը Երևանում կքննարկի ԼՂ կարգավորմանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը Երևան կատարելիք պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ղեկավարության հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում:

Ըստ նրա Լավրովը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

«Բանակցությունների ընթացքում ՌԴ ԱԳ նախարարը կքննարկի երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, փոխգործակցությունը ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակում, դիրքորոշումների համակարգումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, ՍԾՏՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում: Կողմերի ուշադրության կենտրոնում կլինի նաև տարածաշրջանային անվտանգությունը, այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»,-ասել է Զախարովան:

Նա հավելել է նաև, որ կողմերը մտադիր են ստորագրել 2020-2012թթ. ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների պլանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ, ըստ ռուսական ԶԼՄ-ների, ռուսաստանցի մասնագետներին, այդ թվում ռազմական, կերաշխավորվի մուտքը Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներ, որոնք ստեղծվել են Պենտագոնի միջոցներով: Համապատասխան հուշագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 10-11-ին, երբ կայանալու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---