Փաշինյան. Հուսանք՝ այս տարի կսկսենք բանակցել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին

Փաշինյան. Հուսանք՝ այս տարի կսկսենք բանակցել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Եվրոպական Միության տարածքում ապաստան խնդրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը նվազել է մոտ 60%-ով: Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սրա արդյունքում Հայաստանում անշարժ գույքի գները վերջին 1.5 տարվա ընթացքում հսկակական աճ են գրանցել:

Փաշինյանի խոսքով՝ սա այն բանի արդյունքն է, որ հին և նոր սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ Հայաստանում անշարժ գույք են գնում: Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունն իր առջև ռազմավարական խնդիր է դրել հատկապես նոր սփյուռքի ներկայացուցիչների՝ Հայաստան վերադառնալու համար բոլոր պայմանները ստեղծելու համար: «Եթե վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսվեն այս տարի, իսկ մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա, վերջնական լուծման համար որոշ ժամանակ կպահանջվի: Ես հիմա թվերի մեջ չմտնեմ, կոնկրետ նայեմ, եթե մի փոքր սխալվեմ, ներող կլինեք, բայց 2016 թվականի համեմատ 2018-2019 թվականներին արտագաղթի միտումները նվազել են մոտավորապես 90%-ով: Մենք համոզված ենք՝ մինչև վիզաների ազատականացման թեմայով գանք լուծումների, մեզ մոտ արտագաղթի տեմպերը կնվազեն 100%-ով, և մենք կունենանք ներգաղթի պրոցես: Եվ մեր քաղաքացիները վիզաների ազատականացման ինստիտուտը կօգտագործեն ոչ թե Հայաստանից փախչելու համար, այլ՝ որպես աշխարհի հպարտ քաղաքացի, ազատ տեղաշարժի իրենք իրավունքը իրացնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ տնտեսական, կրթության ոլորտում բարեփոխումների արդյունքում հնարավոր է փոխել Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացու կերպարը և իմիջը և, ընդհանրապես, ՀՀ-ում քաղաքացիների կրթական մակարդակն անընդհատ բարձրացնելու խնդիր լուծել, որպեսզի ՀՀ որևէ քաղաքացու հայտնվելը ԵՄ տարածքում նեգատիվ ազդեցություն չունենա Հայաստանի, ազգի ժողովրդի կերպարի վրա:

«Հայաստանը պետք է հպարտ լինի սփյուռքով, և սփյուռքը պետք է հպարտ լինի Հայաստանով: Սա այն խնդիրն է, որ մենք իրար հետ պիտի լուծենք, և ես համոզված եմ, որ մենք այս խնդիրը իրար հետ անպայման կլուծենք»,- եզրափակել է Փաշինյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---