Ռուս պատգամավորը Կրասնոդարում սև ներկով ներկել է Նժդեհի հուշատախտակը

Ռուս պատգամավորը Կրասնոդարում սև ներկով ներկել է Նժդեհի հուշատախտակը

PanARMENIAN.Net - ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի քաղաքային Դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:

Ըստ Վինոգրադովի, նոյեմբերի 11-ին սպառվել է ժամկետը, որի ընթացքում քաղաքային իշխանությունները պետք է ապամոնտաժեին հուշատախտակը, սակայն չեն արել դա, և պատգամավորը որոշել է «հարցն ինքնուրույն լուծել», հայտնում է «Կրասնայա վեսնա» լրատվական գործակալությունը:

«Պատգամավոր Վինոգրադովը չի հաշտվել առկա վիճակի հետ և արտահայտել է իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը՝ սև ներկով ներկելով Գարեգին Նժդեհի հուշատախտակը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

2016-ի մայիսի 25-ին հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է Վերնիսաժին հարող զբոսայգում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով արձանի բացումը, հայտարարել էր, որ Մոսկվան «զարմացած է» Երևանում «Հայկական լեգեոնի ստեղծողներից մեկի» հիշատակի անմահացմամբ։ Հաշված շաբաթներ անց Զախարովան հերքել էր իր իսկ խոսքերը, հայտարարելով, որ Նժդեհի արձանի տեղադրումը Հայաստանի ներքին գործն է:

2019-ի հոկտեմբերին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների նիստում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «բողոքել է» Երևանում կանգնեցված Նժդեհի արձանից: Փաշինյանն ի պատասխան մեղադրել է Ալիևին պատմությունը խեղաթյուրելու ու անհարգալից վերաբերմունքի մեջ։ Փաշինյանի խոսքով՝ ճշմարտությունն այն է, որ Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, ընդդեմ Հայոց ցեղասպանության, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Նժդեհը ռուս բազմաթիվ սպաների հետ միասին 1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ընթացքում ղեկավարել է շատ կարևոր ռազմաճակատի մի մասը:

 Ուշագրավ
Ռոբերտ Մենենդեսը, կրկին անգամ Սենատում բարձրացրել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
Փաստաթուղթը վավերացրել է ԵՄ անդամ 28 երկրներից 17-ը
Վարչապետն ասել է, որ ամեն ամիս իր աշխատավարձից 10,000 դրամ է փոխանցելու հիմնադրամին
Նշվում է, որ ցածր սակագների պատճառով ՀՀ-ից արդեն հեռացել է մեկ այլ ռուսական էներգետիկ ընկերություն՝ «Ինտեր ՌԱՕ»-ն