Շերը՝ Թրամփին. ԻՊ-ն սպանեց հայ հոգևորականին՝ «Ձեր ընկեր Էրդողանը, երևի, հիացած է»

Շերը՝ Թրամփին. ԻՊ-ն սպանեց հայ հոգևորականին՝ «Ձեր ընկեր Էրդողանը, երևի, հիացած է»

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) անդրադարձել է Սիրիայում հայ հոգևորականի և նրա հոր սպանությանը՝ Սիրիայում կատարվող իրադարձությունների համար մեղադրելով Թուրքիայի և ԱՄՆ նախագահներին: Այդ մասին Շերը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

«Ձեր «լավագույն ընկեր Էրդողանը», հավանաբար, հիացած է՝ ԻՊ-ն սպանել է հայ հոգևորականին և նրա հորը: Մի՞թե ծախվել եք Էրդողանին»,-գրել է Շերը Twitter-ի իր միկրոբլոգում:

Շերը նաև գրել է, որ եթե «Իսլամական պետությունը» վերադառնա, ապա Թրամփի և Էրդողանի մեղքով: «Դուք օգնեցիք Էրդողանին հաշվեհարդար տեսնել քրդերի հետ, և նրանք ձեզ չեն օգնի: Մարդիկ կտառապեն և կզոհվեն»,-գրել է նա:

Նոյեմբերի 11-ին Սիրիայում ահաբեկիչները Դեր Զորի ճանապարհին կրակ են բացել Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը` քահանա Տեր Աբրահամ Պետոյանի ուղղությամբ: Հոգևորականներն այնտեղ էին ուղևորվում պարզելու համար կաթողիկե եկեղեցու վիճակը:

Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---