ԶԼՄ. Հայ լրագրողները Բաքու կմեկնեն

ԶԼՄ. Հայ լրագրողները Բաքու կմեկնեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նոյեմբերի 17-ին Բաքու կժամանի հայ լրագրողների 5-6 հոգանոց պատվիրակությունը:

Այցը կկայանա ռուսական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է Haqqin.az-ը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հերքել և չի հաստատել այդ տեղեկությունը, սակայն հաստատել է Ադրբեջանի լրագրողների «Նոր սերունդ» միավորման նախագահ Արիֆ Ալիևը:

Ըստ աղբյուրի, նոյեմբերի 18-19-ին ադրբեջանցի լրագրողները կայցելեն Հայաստան:

Հայաստանի ԱԳՆ-ն PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան, չի հաստատել և չի հերքել այդ տեղեկությունը:

2019-ի հոկտեմբերի 31-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ Մոսկվայում բանակցությունների ավարտին հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ քննարկել են լրագրողների փոխադարձ այցելությունները, որի նպատակն է մի փոքր թուլացնել լարվածությունն ու նպաստել վստահության մթնոլորտի ձևավորմանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---