ՀՀ նախագահը հուսով է, որ Կատարը մոտ ապագայում դեսպանություն կունենա Երևանում

ՀՀ նախագահը հուսով է, որ Կատարը մոտ ապագայում դեսպանություն կունենա Երևանում

PanARMENIAN.Net - Կատարում բացված ՀՀ դեսպանությունը նոր որակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները: Այդ մասին պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է Դոհայում Կատարի վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի հետ հանդիպմանը։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կատարի կառավարությանը՝ ՀՀ եսպանության բացմանն աջակցելու համար՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում Կատարը ևս իր դեսպանությունը կունենա Երևանում:

Վարչապետ Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանին ողջունել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Կատարի Պետություն՝ կարևորելով միջպետական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հնարավորությունները։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների միջև առկա են փոխգործակցության մեծ հնարավորություններ և լավ հիմքեր՝ երկկողմ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, այլ երկրների շուկաներ դուրս գալու տարանցիկ լավ հնարավորություններ ունի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Փոխգործակցության համար մասնավորապես հետաքրքիր են համարվել շինարարության, անշարժ գույքի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և սննդի անվտանգության ոլորտները: Նախագահ Սարգսյանն ընդգծել է նաև գիտական, կրթական, տեխնոլոգիական ոլորտներում գործակցության մեծ ներուժի առկայությունը՝ այս համատեքստում նշելով փոխգործակցության հնարավորությունը Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---