Հայ ճարտարապետները հաղթել են Մոսկվայում ամառային կինոթատրոնի նախագծման մրցույթում19 նոյեմբերի 2019 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Երևանյան SNKH ճարտարապետական ստուդիան հաղթել է Մոսկվայում Garage Screen ամառային կինոթատրոնի ճարտարապետական հայեցակարգի բաց մրցույթում, որը հայտարարել էր «Գարաժ» Ժամանակակից արվեստի թանգարանը: Կինոթատրոնը կկառուցվի 2020-ի գարնանը՝ թանգարանի շենքի դիմացի Արվեստների հրապարակում: Հայ ճարտարապետներն առաջարկել են ստեղծել թեթև հավաքովի կարկաս, որը ներսից պատված է կտորով: Ըստ SNKH-ի ղեկավար Աշոտ Սնխչյանի, նախագծում արտացոլվել են բազում ճարտարապետական ավանդույթներ՝ բեդվինների կառույցներից մինչև Իվան Լեոնիդով և Շիգերու Բանա, գրում է strelkamag.com-ը: «SNKH ճարտարապետական ստուդիայի թիմը ոչ ստանդարտ գաղափար է առաջարկել: Հենց նման օրիգինալ վիզուալ լուծումների համար էլ հայտարարվել էր մրցույթը»,-ասել է «Գարաժ» թանգարանի տնօրեն Անտոն Բելովը: Մրցույթին մասնակցելու համար ստացվել էր 136 հայտ: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |