Զատուլին. Բաքուն պետք է ճանաչի ԼՂ անկախությունը, իսկ ԼՂՀ-ն՝ վերադարձնի 5 շրջան

Զատուլին. Բաքուն պետք է ճանաչի ԼՂ անկախությունը, իսկ ԼՂՀ-ն՝ վերադարձնի 5 շրջան

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է հանգուցալուծվել միայն փոխզիջումով: Նա այդ մասին հայտարարել է ՌԴ Առաջին ալիքի եթերում՝ «Պոզներ» հաղորդման շրջանակում:

«Իմ վերաբերմունքը ԼՂ հիմնախնդրին վաղուց է ձևավորվել: Այդ հանգուցալուծման հիմքում փոխզիջումն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Արցախի Հանրապետությունը ոչ մի պետության կողմից ճանաչված չէ, բայց այն կա, գոյություն ունի և ապրում է: Եվ ուզում եմ ասել, որ ԼՂՀ-ն երբեք և ոչ մի դեպքում չի համաձայնի վերադառնալ Ադրբեջանի կազմ, նույնիսկ ձևական: Նույնիսկ այն պահին, երբ փլուզվում էր ԽՍՀՄ-ը, Ադրբեջանի ճանաչումը Ադրբեջանի ԽՍՀ սահմաններում «ձգած էր», քանի որ արդեն այդ պահին, 1991-ին արդեն 3 տարի է հակամարտություն էր գնում և Ադրբեջանը չէր վերահսկում ԼՂԻՄ ամբողջ տարածքը: Ուստի հարկավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և Ադրբեջանից անկախության իրավունքը»,-ասել է Զատուլինը:

Ըստ նրա, փոխզիջումը ԼՂՀ կողմից կլինի Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջաններից 5-ի վերադարձը:

«Խոսքը 7-ից 5 շրջանի մասին է, քանի որ մյուս 2 շրջանը կապում է Ղարաբաղը Հայաստանի հետ»,-ասել է Զատուլինը:

Նա հավելել է, որ երկրները չեն գնում փոխզիջման «ծայրահեղ ազգայնականների» պատճառով, որոնք Ադրբեջանում պահանջում են ամբողջ Ղարաբաղը, իսկ Հայաստանում կարծում են, որ «արյունով նվաճված հողերը չեն կարող վերադարձվել»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---