Հայաստանը 2019-ի ամենապահանջված ուղղությունն է ռուսաստանցիների շրջանում

Հայաստանը 2019-ի ամենապահանջված ուղղությունն է ռուսաստանցիների շրջանում

PanARMENIAN.Net - Ըստ Biletix ագրեգատորի, ամբողջ 2019-ի տվյալներով, ինչպես նաև հաշվի առնելով տոմսերի ամրագրումներն առաջիկա Ամանորի տոներին, 2019-ի ամենապահանջված ուղղությունը ռուսաստանցիների շրջանում եղել է Հայաստանը (Երևան):

«ՌԴ-ից դեպի Հայաստան ամրագրված ավիատոմսերը 2019-ի աշնանը կազմել են բոլոր ամրագրված տոմսերի 11,3 տոկոսը՝ սա ռեկորդային ցուցանիշ է Անդրկովկասի երկրների ուղղությամբ վերջին 5 տարում: 2015-ից այդ ցուցանիշը ՀՀ պարագայում չէր գերազանցել 10 տոկոսը»,-հայտնում է Biletix-ը, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Նշվում է, որ դա տեղի է ունեցել Վրաստանի հետ ավիահաղորդակցության սահմանափակումների ֆոնին: Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնում է, որ ըստ տոմսերի և հյուրանոցների ամրագրումների, էապես աճել է ՀՀ-ում և Ուզբեկստանում հանգստի պահանջարկը:

Ճամփորդությունների «Տուտու.ռու» ծառայությունում ևս նշել են, որ Հայաստանը 2019-ին պահանջված է եղել զբոսաշրջիկների մոտ: Ըստ ծառայության, դեպի ՀՀ ավիատոմսերի գնումն աճել է մոտ 11 տոկոսով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---