Հայաստանը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ![]() 21 նոյեմբերի 2019 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (2019-2023թթ. ժամանակահատվածի համար) և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ (41-րդ նստաշրջանի համար)։ Ընտրությունը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին, Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակներում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Կրթության միջազգային բյուրոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջին կատեգորիայի ինստիտուտ է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ բոլոր պետություններին տրամադրում է կրթության ոլորտում մասնագիտական աջակցություն և փորձաքննություն: Իրավական կոմիտեն պատասխանատու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության և այլ հիմնարար իրավական ակտերում առաջարկվող փոփոխությունների մեկնաբանման և Գլխավոր կոնֆերանսի փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ներկայացման համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |