Ալիևը խոստովանել է՝ ԼՂ-ում բնակվող ադրբեջանցիների քանակը միտումնավոր ավելացվել է

Ալիևը խոստովանել է՝ ԼՂ-ում բնակվող ադրբեջանցիների քանակը միտումնավոր ավելացվել է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղում բնակչության տոկոսային հարաբերակցությունը հօգուտ ադրբեջանցիների միտումնավոր փոխելու նպատակադրված քաղաքականություն է իրականացվել: Նա այդ մասին ասել է Սումգայիթի 70-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթում:

«Մեծն Հեյդար Ալիևի օրոք ադրբեջանական բնակչության տոկոսակային հարաբերակցությունը Լեռնային Ղարաբաղում կտրուկ աճել է՝ կնկնապատկվել»,-ասել է նա, հայտնում է Day.az-ը:

«Ադրբեջանական բնակչությունը Լեռնային Ղարաբաղում այդ տարիներին հասավ 30 տոկոսի: Եթե 1982-ին Հեյդար Ալիևը չմեկներ Մոսկվա և մնար Ադրբեջանում, գուցե, ադրբեջանական բնակչությունը Լեռնային Ղարաբաղում 10 տարում հասներ 50 տոկոսի»,-ասել է Իլհամ Ալիևը:

ԽՍՀՄ փլուզումից առաջ, 1989-ին ԼՂԻՄ-ում բնակվել է 145,593 (76.4%) հայ, 42,871 (22.4%) ադրբեջանցի, ինչպես նաև մի քանի հազար քուրդ, ռուս, հույն և ասորի:

Ավելի վաղ խորհրդային տարիների Ադրբեջանական ԽՍՀ ղեկավար Հեյդար Ալիևը, խոսելով իր պաշտոնավարման ժամանակաշրջանի մասին, ասել է. «Ես խոսում եմ այն ժամանակահատվածի մասին, երբ Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղարն էի՝ ես այդ ժամանակ շատ եմ նպաստել Լեռնային Ղարաբաղի զարգացմանը: ԼՂ-ն բարձրացնում էր բուհ ունենալու հարցը: Շատերը դեմ էին: Ես մտածեցի և որոշեցի բացել, բայց մի պայմանով՝ որ 3 բաժին լինի՝ ադրբեջանական, ռուսական և հայկական: Բացեցինք: Հարակից շրջանների ադրբեջանցիներին մենք սկսեցինք ուղարկել սովորելու ոչ թե Բաքու, այլ այնտեղ:Մեծ կոշիկի գործարան բացեցինք ԼՂ-ում: Ուղարկում էինք այնտեղ աշխատելու հարակից գյուղերի ադրբեջանցիներին: Այդ և այլ միջոցներով ես աշխատում էի, որպեսզի ադրբեջանցիների քանակը Լեռնային Ղարաբաղում ավելանա, իսկ հայերը պակասեն: Ով աշխատել է այն ժամանակ ԼՂ-ում, գիտի այդ մասին»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---