Այվազովսկու կտավը Christie’s-ում վաճառվել է $ 635,000-ով

Այվազովսկու կտավը Christie’s-ում վաճառվել է $ 635,000-ով

PanARMENIAN.Net - Հայտնի հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի Christie’s աճուրդում վաճառվել է 491 հազար ֆունտով (635,000 դոլար): Կտավը վաճառվել է ռուսական արվեստի գործերի աճուրդի շրջանակում:

Հայազգի արվեստագետներից Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները միջազգային աճուրդներում մշտապես բարձր պահանջարկ են ունեցել ու վաճառվել են միլիոնավոր դոլարներով:

Դա 1873-ին ստեղված «Իսկյան մայրամուտին» կտավն էր, գրում է ՏԱՍՍ-ը:

Ռուսական արվեստի նմուշների վաճառքից ստացված ընդհանուր հասույթը կազմել է 15,5 միլիոն դոլար: Christie’s-ի ռուսական աճուրդի կազմակերպիչներն էին Ալեքսանդրա Բաբկոն և Մարգո Հովհաննիսյանը:

Մեծ ծովանկարիչը Հովհաննես Այվազովսկին ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

Ընթերցեք նաև.Երբ վաճառվում է անգինը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---