Ամերիկացի գաճաճ ամուսինները ՀՀ-ից երեխա են որդեգրել

Ամերիկացի գաճաճ ամուսինները ՀՀ-ից երեխա են որդեգրել

PanARMENIAN.Net - Ամերիկյան FOX31 հեռուստաալիքը ռեպորտաժ է ցուցադրել Կոլորադոյից ամերիկացի ամուսինների մասին, որոնք տղա երեխայի են որդեգրել Հայաստանից:

Ռեպորտաժում նշվում է, որ որդեգիր ընտանիքի բոլոր անդամները գաճաճներ են, իսկ Դավիթն արդեն նոր անուն ունի՝ Քելվին Հարիս:

Բրենթ և Քելսի Հարիսները Դավիթ անունով տղային տեսել են Հայաստանի մանկատներից մեկում: Նրան որդեգրելու համար ամուսինները հավաքել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու արդեն ՀՀ-ում սպասել դատարանի որոշման:

Հարիսների ընտանիքը Positive Impact Fund նախագիծ է նախաձեռնել GoFundMe կայքում, որի նպատակը ՀՀ մանկատների պայմանների բարելավումն է, ինչպես նաև օգնությունը գաճաճ երեխաներին ընտանիք գնտելու հարցում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---