Զախարովա. Փոխադարձ այցերին մասնակցել են ՀՀ, ԼՂ և Ադրբեջանի լրագրողները

Զախարովա. Փոխադարձ այցերին մասնակցել են ՀՀ, ԼՂ և Ադրբեջանի լրագրողները

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների փոխադարձ այցերը, ինչպես նաև այլ հումանիտար ակցիաներն, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է. «Այցերը կայացել են նոյեմբերի 17-21-ը, մասնակցել են լրագրողներ Ադրբեջանից, Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից», հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այցերն իրականացվել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աջակցությամբ: Մենք այդ համատեղ այցերը դիտարկում ենք որպես հայերի և ադրբեջանցիների միջև շփումներ հաստատելու մտադրությունների վկայություն: Կարծում ենք, որ նման հումանիտար ակցիաները, որոնք ուղղված են բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելուն, պետք է շարունակական լինեն, և մենք, անկասկած, կսատարենք դրանց»,-հավելել է Զախարովան:

Որպես հնարավոր այլ ուղղություն Զախարովան նշել է «կողմերի տարածքում կալանքի տակ գտնվող անձանց ճակատագրերի թեթևացումը»: Ըստ նրա, ՌԴ-ն «կշարունակի անհրաժեշտ միջնորդական աջակցություն ցուցաբերել կողմերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»:

2019-ի ապրիլին ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ, պայմանավորվել են գործնական աշխատանք սկսել մի շարք հումանիտար հարցերում, ներառյալ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխայցելությունները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---