Ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանն ընդունել է Թանկյանի մարտահրավերը՝ փոխանցելով այն Շերին

Ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանն ընդունել է Թանկյանի մարտահրավերը՝ փոխանցելով այն Շերին

PanARMENIAN.Net - Ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամին ամեն ամիս գումար փոխանցելու վերաբերյալ հայտնի երգիչ Սերժ Թանկյանի և գործարար Ալեքսիս Օհանյանի իրեն ուղղված մարտահրավերը: Նա այդ մասին գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։

Պրոդյուսերը գրել է, որ ինքն իր հերթին մարտահրավեր է նետում իր ընկերներին՝ երգչուհի Շերին, ինչպես նաև Alex and Ani հայտնի ոսկերչական ընկերության սեփականատեր Կարոլին Ռաֆայելյանին:

Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ մարտահրավեր է նետել համաշխարհային ճանաչում ունեցող հայերին՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանին՝ հորդորելով ամենամսյա փոխանցումեր կատարել հիմնադրամին;

Վարչապետն ասել է, որ ամեն ամիս իր աշխատավարձից 10,000 դրամ է փոխանցելու հիմնադրամին՝ կոչ անելով վերոնշյալ անձանց ամսական 20 դոլար փոխանցել:Ըստ Փաշինյանի մտահղացման, դա կարող է անել յուրաքանչյուրը՝ 10, 000 դրամ փոխանցելով և մարտահրավեր նետելով ևս 3 անձի, մյուս 3-ը՝ ևս 3-ի և այդպես շարունակ:

Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանն ընդունել էին վարչապետի մարտահրավերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---