ՌԴ ԱԳՆ. ԼՂ հակամարտության կարգավորումը ՌԴ առաջնահերթություններից է

ՌԴ ԱԳՆ. ԼՂ հակամարտության կարգավորումը ՌԴ առաջնահերթություններից է

PanARMENIAN.Net - Ռուսաստանը շարունակում է ակտիվ դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերում և այդ հակամարտության կարգավորումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան այցի կապակցությամբ:

Դեկտեմբերի 2-3-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: Այցի շրջանակում Լավրովը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այդ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:

Նշվում է, որ աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը դասվում է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքին և ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում է: ՌԴ-ն ելնում է նրանից, որ հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով, կողմերի երկխոսության հիման վրա: ՌԴ-ն հետագայում ևս կձգտի նպաստել կարգավորմանը, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ հաշվի առնելով սերտ գործակցությունն Ադրբեջանի և Հայաստանի հետ:

Լավրով-Մամեդյարով բանակցությունների ընթացքում քննարկվելու են երկկողմ գործակցության առանցքային հարցերը: Կարծիքներ կփոխանակվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային այլ խնդիրների շուրջ:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերին պաշտոնական այցով եղել է ՀՀ-ում, հանդիպել երկրի նախագահին, վարչապետին, ԱԳ նախարարին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---