ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու նախագիծը բացասական եզրակացություն է ստացել 2 դեկտեմբերի 2019 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելու նախագիծը բացասական եզրակացություն է ստացել։ Օրենքի նախագիծը ներկայացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում նախագծի օգտին քվեարկել է միայն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Օրենքի նախագծով առաջարկվում էր ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական: Նախագծի ընդունվելու դեպքում վերոնշյալ պաշտոնների հավակնորդների համար սահմանվելու էին պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |