Լավրով. Պետք է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է հիմնարար սկզբունքներին 3 դեկտեմբերի 2019 - 11:17 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ասել է, որ հարկավոր է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է հիմնարար սկզբունքներին: «Համամիտ եմ Ձեզ հետ, որ երկարաժամկետ քաղաքական կարգավորման համար դեռևս շատ անելիք կա: Միանգամայն համամիտ եմ այն թեզին, որ հարկավոր է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է հիմնարար սկզբունքներին, որոնց հավանություն են տվել երկու կողմերը, և որոնք ամրագրված են ՄԱԿ Կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտում»,-ասել է Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Լավրովը հավելել է, որ ՌԴ-ն շահագրգռված է, որ վստահության միջոցների մասին պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: «Մենք շահագրռգված ենք, որ այն պայմանավորվածությունները վստահության միջոցների, հումանիտար շփումների հաստատման, այդ թվում ԶԼՄ-ների գծով, որոնք ձեռք են բերվել Վիեննայի գագաթնաժողովում և հաստատվել Մոսկվայում կայացած նախարարների հանդիպմանը, կյանքի կոչվեն: Դրանք աստիճանաբար իրականացվում են: Հուսով եմ, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը թույլ կտա համակարգել այդ գործընթացները»,-ասել է Լավրովը: Լավրովը Բաքու է ժամանել դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով: Ավելի վաղ Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովն ասել էր, որ Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածության հասնել չի ստացվի: «Բոլորին հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության որևէ համաձայնագիր կնքելն անհնար է: Հայաստանն այն պարզապես չի ստորագրի: Ուզում եմ նշել, թե մեր հանդիպման ընթացքում ինչ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրերց իր հանրային ելույթը, որտեղ նշել էր, որ վերջնական համաձայնագիրը պետք է հաշվի առնի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի հետաքրքրությունները: Սրա հետ դժվար է վիճել»,- նշել էր Լավրովը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |