Լավրով. Ցանկալի է, որ Բրատիսլավայում ԼՂ վերաբերյալ 5-ակողմ հայտարարություն ընդունվի![]() 3 դեկտեմբերի 2019 - 16:14 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ցանկալի կլինի, որ Բրատիսլավայում կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 5-ակողմ հայտարարություն ընդունվի՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից: «Ցանկալի կլիներ, որ դա 5-ակողմ հայտարարություն լիներ, իհարկե, եթե ստացվի: Եթե ոչ, ապա ամեն դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարներն առանձին հայտարարությամբ հանդես կգան»,-ասել է Լավրովը, հայտնում է Turan.az-ը: Ըստ Լավրովի, հայտարարությունը կամփոփի վերջին շրջանում միջնորդների կողմից կատարված աշխատանքը և կհաստատվեն նախկինում նախանշված սկզբունքները: Սերգեյ Լավրովը Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կողմ է «շփումներին Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև»:«Ես կողմ եմ շփումներին Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև»,-ասել է Լավրովը՝ մեկնաբանելով հայ և ադրբեջանցի լրագրողների վերջերս կայացած փոխադարձ այցերը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում, այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտարարել է նաև, որ ռազմատեխնիկական գործակցությունն Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության կարևոր ոլորտ է: Այդ մասին նա ասել է՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀԱՊԿ անդամ երկրներին ուղղված Բաքվին զենք չվաճառելու վերաբերյալ հորդորին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |