«Կեր, աղոթիր, սիրիր»՝ Հայաստանում. Ինչով կզարմացնեն զբոսաշրջիկին Երևանը, Սևանն ու Դիլիջանը

«Կեր, աղոթիր, սիրիր»՝ Հայաստանում. Ինչով կզարմացնեն զբոսաշրջիկին Երևանը, Սևանն ու Դիլիջանը

PanARMENIAN.Net - Հանրահայտ «Կեր, աղոթիր, սիրիր» ֆիլմի անվանումը Հայաստանում զբոսաշրջիկի գործողությունների իդեալական պլան է, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Հայաստանին նվիրված հոդվածում: Ըստ հեղինակի, հոդվածն այն մասին,է, թե ինչպես գտնել Ֆրանսիան Երևանում, ուր այցելեն բնության սիրահարները և ուր գնան ճարտարապետությամբ հետաքրքրվողները:

«Այնտեղ շատ համեղ խորոված են պատրաստում՝ մսի խոշոր կտորներից, իսկ տեղական կոնյակը հայտնի է հայկական ռադիոյից ոչ պակաս: Աղոթելու տեղ էլ շատ կա՝ այստեղ եկեղեցիներ ու վանքեր են կառուցվել 1 դարից սկսած, մինչ օրս պահվում են մեծագույն սրբություններ, օրինակ, գեղարդը, որը հավակնում է համարվել հենց այն նույն նիզակը, որով հռոմեացի զինվոր Լոնգինը խոցել է Քրիստոսին: Դե իսկ չսիրահարվել հյուրընկալ Հայաստանին ուղղակի անհնար է»,-ասվում է հոդվածում:

Հեղինակը խորհուրդ է տալիս ուղևորությունը սկսել մայրաքաղաք Երևանից, թեև, նշվում է, որ տնտեսելու համար կարելի է ինքնաթիռով հասնել Գյումրի, իսկ այնտեղից 2-3 ժամում՝ մեքենայով Երևան:

«Երևանին արագ, բայց համակողմանի ծանոթանալու համար, զբոսավարները խորհուրդ են տալիս զբոսնել Կասկադում: Դա 5 բաց հարթակներ են, որտեղ շատրվաններ են, թանգարաններ, ինչպես նաև քաղաքի լավ տեսարան է բացվում: Հաջորդ կետը կարող է դառնալ Ֆրանսիայի հրապարակը, որտեղ կանգնեցված է հայտնի Օգյուստ Ռոդենի քանդակը, որը Հայաստանին է նվիրել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին»,-ասվում է հոդվածում:

Նշվում է, որ պարտադիր է Սևան այցելել, ուր Երևանից կարելի է հասնել ընդամենը 50 րոպեում: Խորհուրդ է տրվում լինել նաև Դիլիջանում, որը Երևանից 100 կմ հեռավորության վրա է: Պարտադիր են այցելության համար նաև հայկական վանքերն ու եկեղեցիները:

«Աշունն իդեալական է Հայաստանին ծանոթանալու համար: Մինչև նոյեմբերի կեսը լավ տաք եղանակ է լինում, սակայն տարվա այդ եղանակին կարևորը հասունացած մրգերն են: Հայաստանում նաև համեղ է միսը, կաթնամթերքն ու գինին»,-ասվում է հոդվածում:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---