ՀՀ-ն այն երկրների 5-յակում է, որտեղ կարելի է անսովոր և մատչելի դիմավորել Ամանորը

ՀՀ-ն այն երկրների 5-յակում է, որտեղ կարելի է անսովոր և մատչելի դիմավորել Ամանորը

PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է այն երկրների 5-յակում, որտեղ ռուսաստանցիները կարող են մատչելի գներով և անսովոր դիմավորել Նոր տարին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ Հայաստանը ռուսաստանցիների համար էկզոտիկ երկիր չէ, սակայն, այնտեղ շատ բան կա տեսնելու:

«Տեղացի զբոսավարները պնդում են, որ ձմռանը Հայաստանում շատ գեղեցիկ է: Ի դեպ, Հայաստանում հեռարձակվում են միանգամից երկու նախագահների ամանորյա շնորհավորանքները՝ սկզբից ՀՀ-ի, հետո, 1 ժամ անց կարելի է դիտել ՌԴ նախագահի շնորհավորանքը»,-ասվում է նյութում:

Նշվում է, որ ավիատոմսերի արժեքը մինչև Երևան սկսվում է 15,000 ռուբլուց:

Հայաստանից բացի ցուցակում ընդգրկվել են նաև Շոտլանդիան, Մոնակոն, Բահրեյնն ու Տանզանիան:

Ընթերցեք նաև.«Կեր, աղոթիր, սիրիր»՝ Հայաստանում. Ինչով կզարմացնեն զբոսաշրջիկին Երևանը, Սևանն ու Դիլիջանը

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---