Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը «ոչինչ չի պարտավորեցնում»

Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը «ոչինչ չի պարտավորեցնում»

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման կապակցությամբ՝ նշելով, որ որոշումը «զուրկ է պատմական ու իրավական հիմքից» և իրենց համար որևէ իրավական ուժ չունի ու ոչինչ չի պարտավորեցնում:

Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ Սենատի որոշումը որակել է որպես «պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակ»՝ ավելացնելով, որ պատմությունը քաղաքականացնողները, իրականությունը անտեսելով, չեն կարող հասնել իրենց նպատակներին, հայտնում է Ermenihaber-ը:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ սա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը թիրախավորող ավերիչ որոշում է:

«Տարածաշրջանում իր կենսական շահերը պաշտպանելու համար Թուրքիայի մղած պայքարը շարունակվելու է՝ առանց ենթարկվելու այսպիսի անարդար ու անմիտ որոշումների ազդեցությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն, պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը: Այն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը՝ մերօրյա վայրագությունները կանխելու նպատակով։

 Ուշագրավ
«Ռազմական լուծում լինել չի կարող», - ասել է նա
Դեպքերը կապակցված են Մարտակերտում հաստատված օջախի հետ
Տավուշում մարտական գործողություններից հետո արտերկրում հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են։
ՌԴ ԱԱԽ նիստին քննարկվել են ՌԴ հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի հետ։