Գյուղտուրիզմի զարգացման ծրագրով «Արենի տնակ» հյուրատան տարածքն ընդարձակվել է (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Վայոց ձորում բնակվող ամուսիններ Արայիկն ու Հասմիկը 3 տարի առաջ հիմնադրել են «Արենի տնակ» հյուրատունը: Դժվարություններ շատ են եղել, սակայն չեն ընկրկել և ամեն ինչ հաղթահարել են միասին: Այսօր էլ հյուրատունը սիրով ու ջերմությամբ ընդունում է աշխարհի տարբեր վայրերից ժամանող զբոսաշրջիկներին: Զույգը պատմում է՝ իրենց բիզնեսի կայացմանն օգնել են նաև գործընկերները: ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի աջակցությամբ ընդարձակել են իրենց հյուրատան տարածքը: «Ծրագիր գրելուց շատ էինք մտածում՝ ինչից սկսել: 15 օր ծրագրի շուրջ խոսում ու որոշում էինք, որ հարցին ոնց պատասխանենք: Հետո ծրագիրը ներկայացրինք ու հաջողեցինք: Շատ շնորհակալ եմ և՛ ԱԿԲԱ Ֆեդերացիային և՛ NABU-ին այս աջակցության ու օժանդակության համար»,- նշում է Արայիկը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |