Հալեպի վերականգնված հայկական եկեղեցում առաջին պատարագն է մատուցվել

Հալեպի վերականգնված հայկական եկեղեցում առաջին պատարագն է մատուցվել

PanARMENIAN.Net - Հալեպի վերականգնված հայկական Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցում առաջին պատարագն է մատուցվել: Եկեղեցին ավերակների էին վերածել «Իսլամական պետության» գրոհայինները 2015-ի ապրիլին:

Պատարագը մատուցվել է դեկտեմբերի 15-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք անսահման երջանիկ ենք, որ մեզ վերադարձվել է մեր եկեղեցին՝ այն յուրահատուկ տեղ է զբաղեցնում մեր սրտերում: Այն, ինչ այսօր տեղի ունեցավ՝ իսկական երջանկություն է այստեղի բոլոր մարդկանց համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հալեպի բնակչուհի Լառան:

Մեկ այլ բնակչուհի Թագուհի Սահակյանը հիշել է, որ այդ եկեղեցում սպասավոր է եղել իր ամուսինը, իսկ երեխաները պսակադրվել են այնտեղ: «Ես հիշում եմ, թե ինչպես եմ առաջին անգամ, դեռ երբ երեխա էի, եկել այս եկեղեցի: Հիմա արդեն 70 տարեկան եմ, հիշում եմ նաև, ինչպես Տեր հայրը պսակադրեց ինձ իմ ապագա ամուսնու հետ»,-ասել է Հասմիկ Քասարյանը:

2015-ին 15-րդ դարում կառուցված Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին պայթեցվել էր եկեղեցու ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով: Եկեղեցին ամբողջովին հողին էր հավասարեցվել, չէր փուլզվել միայն զանգակատան մի փոքր հատվածը:

Եկեղեցին գտնվում է Հալեպի պատմական Ջդեյդե թաղամասում: Եկեղեցու շուրջ գտնվում է հայկական գերեզմանատուն: Եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է: Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու համալիրում կան բազմաթիվ սրբապատկերներ՝ հիմնականում 17-րդ դարի, նրա կազմում ներառված է նաև հայկական դպրոց, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին,

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---