Forbes. 8 հայ՝ ՌԴ 200 ամենահարուստ գործարարների 2019-ի ցանկում

Forbes. 8 հայ՝ ՌԴ 200 ամենահարուստ գործարարների 2019-ի ցանկում

PanARMENIAN.Net - Հայազգի 8 գործարար ընդգրկվել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների Forbes-ի 2019-ի ցանկում :

Վարկանիշի 29-րդ տեղում «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն է: Նշվում է, որ «Տաշիրի» ակտիվներում կոմերցիոն անշարժ գույքի 55 օբյեկտ կա՝ առևտրի կենտրոններ, գրասենյակներ, հյուրանոցներ, ավելի քան 1 մլն քմ մակերերսով: 53-ամյա գործարարի կարողությունը գնահատվում է 3,7 մլրդ դոլար:

32-րդ տեղում է 52-ամյա Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): Նրա կապիտալը 2019-ին գնահատվում է 3,5 մլրդ դոլար: 2018-ի սկզբին Գալիցկին վաճառեց «Մագնիտի» իր բաժնետոմսերի 29%-ը ՎՏԲ բանկին 2,45 մլրդ դոլարով և հեռացավ ընկերության բոլոր պաշտոններից: 2018-ի հունիսին Գալիցկին Կրասնոդարում ներդրումային «ՍՆ Կապիտալ» ֆոնդ է բացել, որտեղ պահում է իր միջոցների հիմնական մասը:

44-րդ տեղում Badoo համացանցային ծանոթությունների պորտալի հիմնադիրը Անդրեյ Անդրեևն (Օհանջանյանց) է 2.3 մլրդ դոլար կապիտալով:

Հայտնի գործարար և մեկենաս Ռուբեն Վարդանյանը վարկանիշում 103-րդն է, նրա կարողությունը գնահատվում է 950 մլն դոլար:

Եղբայրներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները 134-րդ և 135-րդ տեղերում են: Նիկոլայը «ՌԵՍՕ-Գարանտիա» ընկերության փոխնախագահն է, Սերգեյը՝ նույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահը: Յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է 800 մլն դոլար: Սերգեյ Սարկիսովը նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսն է:

Ցանկը եզրափակում է ABBYY ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի անդամ Դավիթ Յանը: Նրա կարողությունը 2019-ին գնահատվում է 500 մլն դոլար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---