Թինա Կանդելակին, Մարգարիտա Սիմոնյանը, Քեոսայանը, Խառատյանը և այլոք ևս միացել են Քոչարյանին ազատելու կոչին

Թինա Կանդելակին, Մարգարիտա Սիմոնյանը, Քեոսայանը, Խառատյանը և այլոք ևս միացել են Քոչարյանին ազատելու կոչին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արվեստի և մշակույթի հայազգի գործիչները ևս միացել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու՝ հայ գործիչների կոչին, նույնաբովանդակ հայտարարություն տարածելով: Նրանք կոչ են անում փոխել Քոչարյանի խափանման միջոց կալանքը։

Ռուսաստանցի գործիչների հայտարարությունը ևս հրապարակվել է «Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի» ֆեյսբուքյան էջում:

Հայտարարությունը ստորագրել են.

Ալեքսանդր Ակոպով, Ռուսաստանի Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների վարչության նախագահ

Ռոման Բաբայան, հեռուստահաղորդավար (ՆՏՎ), Մոսկվայի քաղդումայի պատգամավոր

Թինա Կանդելակի, հեռուստահաղորդավար, «Մատչ ՏՎ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն

Տիգրան Քյոսայան, կինոռեժիսոր, դերասան, հեռուստահաղորդավար

Ստաս Նամին, երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր, նկարիչ և լուսանկարիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր

Մարգարիտա Սիմոնյան, Russia Today-ի գլխավոր խմբագիր

Սաթի Սպիվակովա, դերասանուհի, հեռուստահաղորդավար, գրող

Դմիտրի Խառատյան, դերսան, ՌԴ ժողովրդական դերասան

Կարեն Շախնազարով, կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկնոցեռնի գլխավոր տնօրեն և վարչության նախագահ:

ՀՀ և ՌԴ հայազգի մշակույթի գործիչների հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մեզ համար անհասկանալի է դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սևեռումը: Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե նա ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից: Հակառակում համոզված ենք:

Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում: Մեզանից շատերը ճանաչում են նրան անձամբ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Մենք գտնում ենք, որ նախագահի այսօրվա կարգավիճակը անբնական է և չի նպաստում պետության վարկին, հանրային մթնոլորտի առողջացմանը:Մենք առաջարկում ենք համերաշխության հաստատման, ապագային ուղղված քայլ անել: Մենք առաջարկում ենք փոխել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---