Երևանը՝ ամանորյա փառատոներ այցելելու համար ԱՊՀ նախընտրելի քաղաքների 5-յակում

Երևանը՝ ամանորյա փառատոներ այցելելու համար ԱՊՀ նախընտրելի քաղաքների 5-յակում

PanARMENIAN.Net - Երևանն ընդգրկվել է ԱՊՀ այն 5 քաղաքների ցանկում, ուր նախընտրում են այցելել զբոսաշրջիկները, որոնց գրավում են ամանորյա և Սուրբծննդյան փառատոներն ու տոնավաճառները: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ պորտալը:

Պորտալը ներկայացրել է ՌԴ և ԱՊՀ լավագույն ամանորյա փառատոների և տոնավաճառների վարկանիշը 2020-ի հունվարյան տոների համար:

Զբոսաշրջիկների համար ամենագրավիչն են 2019-ի դեկտեմբերին և 2020-ի հունվարին ԱՊՀ երկրներում անցկացվող Ամանորին և Սուրբծննդյան տոներին նվիրված փառատոներն ու տոնավաճառները, որոնք անցնում են ՌԴ-ում, Բելառուսում, Հայաստանում և Ադրբեջանում:

Լավագույնների 5-յակում է «Ուղևորություն դեպի Սուրբ ծնունդ» փառատոնը Մոսկվայում, ինչպես նաև Սուրբծննդյան տոնավաճառները Սանկտ Պետերբուրգում, Մինսկում, Բաքվում և Երևանում:

ՌԴ և ԱՊՀ երկրների տոնավաճառների վարկանիշը կազմվել է տոնավաճառների պահանջվածության և յուրահատկության ցուցանիշների վերլուծության հիման վրա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---