Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալներից 3-ի խափանման միջոցները բողոքարկվել են 9 հունվարի 2020 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Երեխաների ապօրինի որդեգրման գործով որպես մեղադրյալ ներգրավված 5 անձից 3-ի խափանման միջոցները բողոքարկվել են Վերաքննիչ դատարանում, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նշվում է, որ 2019-ի վերջում վերաքննիչ բողոք է տարվել գործով որպես մեղադրյալ ներգրավված «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կալանքի միջնորդությունը մերժելու վերաբերյալ: Ավելի վաղ վերաքննիչ բողոք է եղել գործով որպես մեղադրյալ անցնող քաղաքացու՝ Դ. Գրիգորյանի կալանավորումը գրավով փոխելու որոշման դեմ, որը վարույթ է ընդունվել: Հունվարի 8-ին վերաքննիչ բողոք է եղել նաև որպես մեղադրյալ ներգրավված «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Վերջին երկու անձանց դեպքում էլ համարվել է, որ գրավը չի կարող չեզոքացնել կալանքի ընտրության հիմքերը, որոնք դատարանը նշել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշմամբ: Բացի այդ, դատախազությունը դեռ չի իչ ստացել մյուս երկու մեղադրյալների՝ Անուշ Գարսանցյանի և Արշակ Ջերջերյանի հանդեպ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասով Ընդհանուր իրավասության դատարանի որոշումները: «Եթե դրանցում դատարանի կողմից արտահայտված կլինեն նույնպիսի իրավական դիրքորոշումներ և ներկայացված նույնպիսի պատճառաբանություններ, ապա դրանք անկասկած ևս կբողոքարկվեն»,- նշել է Աբրահամյանը՝ հավելելով, որ միջոցներ են ձեռնարկվում՝ հանցավոր բոլոր դրսևորումները, ինչպես նաև դրանց սխեմաներում ընդգրկված անձանց բացահայտելու ուղղությամբ: Ավելի վաղ ԱԱԾ-ն օտարերկրացիների կողմից ՀՀ օրենքի կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր էր բացահայտել: Պարզվել էր, որ ՀՀ 2 քաղաքացի՝ օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում և մանկատներում, 30-ից ավելի հայ երեխաների որդեգրում էին կազմակերպել՝ խնամքի հանձնելով Իտալիայի քաղաքացիներին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |