Հայ աշակերտները Ղազախստանի միջազգային օլիմպիադայում 18 մեդալ են նվաճել![]() 14 հունվարի 2020 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հայ աշակերտները Ղազախստանում միջազգային օլիմպիադայում 18 մեդալ են նվաճել մաթեմատիկա , ինֆորմատիկա և ֆիզիկա առարկաներից: Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի խոսքով՝ նրանք Երևանի ֆիզմաթ դպրոցի և «Քվանտ» վարժարանի աշակերտներն են: Ոսկե մեդալն ինֆորմատիկայից ստացել է «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքս Աբելյանը։ Արծաթե մեդալների են արժանացել Ռուբեն Համբարձումյանը, Լորետա Արզումանյանը, Կարեն Բաղդասարյանը,Եվա Հունանյանը, Կարեն Մոսոյանը, Սամվել Անդրեասյանը, Էմիլ Կոստանյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել Տիգրան Չթչյանը, Վաչագան Դիլանյանը, Էլեն Պետիկյանը, Էրիկ Բաբասյանը, Վահրամ Ասատրյանը, Դավիթ Կիրակոսյանը, Դավիթ Գյուլամիրյանը, Նորայր Գևորգյանը, Դավիթ Մարգարյանը և Ռոբերտ Քոչարյանը: Գոգյանը հավելել է, որ առաջին անգամ թիմերի կազմում ընդգրկվել է 3 աղջիկ: 16-րդ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադան անցկացվել է հունվարի 8-14 Ղազախստանի Ալմաթի քաղաքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |