«Իմ քայլից» պատգամավոր. Բնակարանների գնման դեպքում եկամտահարկի վերադարձը պետք է հանվի![]() 15 հունվարի 2020 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Հիփոթեքով ձեռք բերված բնակարանների համար եկամտահարկի վերադարձի հետ կապված օրենքը պետք է չեղարկվի, ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: «Ես որպես քաղաքացի և որպես պատգամավոր՝ գտնում եմ, որ եկամտահարկի վերադարձը բնակարանային շինարարության հետ կապված մի օր շուտ պետք է հանել, որովհետև մարդիկ կան, որ ունեն բազմաթիվ բնակարաններ ու փոխանակ իրենց աշխատած գումարները դնեն բիզնես սկսեն կամ, եթե բիզնեսի հավես չունեն, դնեն այդ գումարները բանկ, գնում շենքեր են սարքում», - ասել է Աղազարյանը: Ըստ Aysor.am-ի՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվի նիստում քննարկվել է ուսման վարձը եկամտահարկի տեսքով աշխատող ուսանողին վերադարձնելու առաջարկի նախագիծը: Նիստի ընթացքում քննարկվել է նաև հարցը, որ քաղաքացին իրավունք ունենա ընտրել կրթության, թե հետագայում բնակարան ձեռք բերելու համար օգտագործել եկամտահարկի վերադարձի իրավունքը: 2019-ի 9 ամսում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով վերադարձված եկամտային հարկի գումարը կազմել է մոտ 5․45 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցել է 65%-ով։ Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝ անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձինք հետ են ստանում իրենց վճարած եկամտահարկի գումարը: Գործընթացը սկսվել է 2015-ի հունիսից և վերաբերում է 2014-ի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին: 2018-ի հունվարի 1-ից վճարած եկամտահարկը վերադարձվում է նաև ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով ստացված հիփոթեքի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |