Մամեդյարով. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հունվարին

Մամեդյարով. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հունվարին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ մինչև հունվարի ավարտը կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի ղարաբաղյան հակամարտության գծով հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը, հայտնում է «Ազերթաջը»:

Ադրբեջանցի պաշտոնյան նաև նշել է, որ 2020-ին առաջին եռամսյակում նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան:

Իր հերթին, Հայաստանի ԱԳ նախարարությունում չեն մեկնաբանել առաջիկա հանդիպման վերաբերյալ Մամեդյարովի հայտարարությունը, հայտնում է Aysor.am-ը:

«ՀՀ ԱԳՆ-ն յուրաքանչյուր հանդիպման մասին տեղեկացնում է ընդունված կարգով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո: Մենք շարունակում ենք կիրառել հանդիպումների հանրայնացման այդ պրակտիկան», - նշել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը դեկտեմբերի 4-ին էր՝ Բրատիսլավայում։ Մնացականյանն ու Մամեդյարովը պայմանավորվել էին հերթական հանդիպումն անցկացնել 2020-ի սկզբին:

Հունվարի 16-ին ԱԳ նախարարն ասել էր, որ ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին դեռ վաղ է խոսել: Նախարարների մակարդակով եղել են բավարար թվով հանդիպումներ, գործընթացը շարունակվում է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---