ՌԴ ԱԳՆ. ԼՂ կարգավորմանն ուղղված քայլերում առաջընթաց կա17 հունվարի 2020 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում որոշակի առաջընթաց կա: Այս մասին նշվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված՝ լրատվամիջոցների հարցերի պատասխաններում: Նշվում է, որ հարցերը պատրաստվել, սակայն չեն ներկայացվել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ 2019 թվականին Ռուսաստանի դիվանագիտական գործունեությունն ամփոփող ասուլիսին: Նախարարության գնահատմամբ` «փոքր քայլերի» իրականացման գործում կան առաջխաղացումներ, որոնց վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել էին 2019-ի ապրիլին` Մոսկվայում հանդիպման ժամանակ։ «Իրավիճակը սահմանին և շփման գծում շարունակում է համեմատաբար հանգիստ մնալ: Երևանի և Բաքվի միջև գործում է հաղորդակցության «թեժ գիծ»»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: Դրանում նաև հույս է հայտնվում, որ քայլեր են արվում՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ: Նշվում է, որ դեռ չի հաջողվել էական հարցերի կարգավորման գործում առաջընթաց գրանցել: ՌԴ ԱԳՆ-ն հույս է հայտնել նաև, որ երկու երկրի միջև առարկայական քննարկումները կվերսկսվեն: 2019-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, ինչպես նաև արտգործնախարարները, պարբերաբար հանդիպումներ են ունեցել ԼՂ կարգավորման շուրջ: ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը դեկտեմբերի 4-ին էր՝ Բրատիսլավայում: Նախարարները պայմանավորվել են հանդիպել 2020-ի սկզբին: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |