«Դալմա Գարդեն Մոլը» կվերաբացվի հունվարի 19-ից

«Դալմա Գարդեն Մոլը» կվերաբացվի հունվարի 19-ից

PanARMENIAN.Net - «Դալմա Գարդեն Մոլում» կառուցվածքային կամ այլ տեսակի խնդիրներ չեն հայտնաբերվել, հայտնում են առևտրի կենտրոնից` հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարության և Քաղաքաշինության պետական կոմիտեի շրջայցերի ընթացքում ուսումնասիրությունների արդյունքներին։

Նշվում է, որ շենքն ապահով է և ամուր։

Հունվարի 9-ին առևտրի կենտրոնում ցնցումներ էին զգացվել: Շենքից տարհանել էին այցելուներին և աշխատակիցներին։ Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ-ից հայտնել էին, որ ցնցումների հնարավոր պատճառը շենքում օդորակիչների հնարավոր անսարքությունն է: «Դալմա Գարդեն Մոլի» ղեկավարությունը հայտնել էր, որ աշխատանքները կվերսկսվեն պատկան մարմինների կողմից գրավոր թույտվություն ստանալուց հետո:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---