Առաջարկ. Մեղմացնել մեկ պետհամարանիշի բացակայության համար պատիժը20 հունվարի 2020 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Ավտոմեքենայի մեկ պետհամարանիշի բացակայությունը հաճախ անփութության, վարորդից անկախ հանգամանքներում առաջացած խնդրի արդյունք է և չպետք է պատժվի նույն սկզբունքով, ինչ երկու պետհամարանիշի բացակայությունը: Այս մասին Ազգային ժողովում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Պատգամավորն առաջարկել է փոփոխություն կատարել «Վարչական իրավախախտումների մասին» նորացված օրենքում, որն ուժի մեջ է մտել այս 2020-ի հունվարի 1-ից և սահմանում է տուգանային միավորներ՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում: Նրա խոսքով՝ պրակտիկայում դժվար է ապացուցել, որ մեքենայի պետհամարանիշը վարորդի մեղքով է բացակայում, թե նրանից անկախ, բայց մեկ պետհամարանիշի բացակայությունն անհամեմատելի է երկուսի բացակայության հետ. առաջին դեպքում հնարավոր պատճառ կարող են լինել նաև այլ հանգամանքներ, երկրորդ՝ միտումնավոր: «Գործող օրենսդրական կարգավորմամբ, երբ մեքենայի պետհամարանիշներից մեկը կամ երկուսը բացակայում են, ապա տվյալ մեքենայի վարորդը մեկ տարով զրկվում է այդ մեքենան վարելու իրավունքից։ Իմ առաջարկած նախագծով՝ եթե մեքենայի վրա պետհամարանիշերից միայն մեկն է բացակայում, առաջարկում եմ կիրառել վարչական մեղմ պատժամիջոց՝ 20,000 դրամ տուգանք և 2 բալ»,- ասել է Պապոյանը: Մինչև բալային համակարգի ներդրումը խախտման այս տեսակի համար «Վարչական իրավախախտումների մասին» նախորդ օրենքը 200,000 դրամ էր նախատեսում` ընդ որում, թե՛ մեկ, թե՛ երկու համարանիշների բացակայության համար։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |