Արցախի նախագահի և ԱԺ ընտրությունները կկայանան մարտի 31-ին![]() 21 հունվարի 2020 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան 2020-ի մարտի 31-ին, տեղեկացնում է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Համապետական ընտրությունների քվեարկության օրը` մարտի 31-ի երեքշաբթին, հայտարարվել է ոչ աշխատանքային: Սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտից 50 օր առաջ: Սահմանադրության 109-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նախագահի ընտրությունների հետ միաժամանակ: Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին: Երկրի նոր Սահմանադրությամբ՝ 2017-2020թթ. ԱՀ համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին: Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղը ղեկավարում է 2007-ից, 2017-ի հուլիսին ԱԺ-ում վերընտրվել էր նախագահ՝ անցումային փուլի համար։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |