Siemens-ը և նախագահական ATOM ծրագիրը կարող են գործակցել![]() 22 հունվարի 2020 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝Siemens-ը և ՀՀ նախագահի նախաձեռնած ATOM ծրագիրը կարող են արդյունավետ գործակցել արհեստական բանականության մշակման, մաթեմատիկական մոդելավորման, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում: Հարցը քննարկվել է Դավոսում նախագահ Արմեն Սարգսյանի և Siemens-ի տնօրենների խորհրդի անդամներ Ռոլանդ Բուշի և Սեդրիկ Նեյկի հանդիպմանը։ Զրուցակիցները խոսել են գործակցության, Հայաստանում Siemens-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորությունների մասին: Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունն ուղղված է ՀՀ-ում արհեստական բանականության մշակման, մաթեմատիկական մոդելավորման, և բարձր տեխնոլոգիաների մի շարք այլ ոլորտների զարգացմանը: Նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է նաև Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |