Փոխվարչապետը՝ գազի գնի մասին. Քննարկումներ են տարվում, ապրիլի 1-ից սակագնի վերանայման հայտ կարող է լինել![]() 22 հունվարի 2020 - 18:09 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականին գազի գինը սահմանին չի փոխվի, ապրիլի 1-ից, հնարավոր է, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողով՝ սակագնի փոփոխության համար: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Կան պայմանավորվածություններ, համաձայն որոնց 2020-ին գազի գինը սահմանին չի փոխվելու: Ինչ վերաբերում է սակագնին, այո, բազմաթիվ քննարկումներ եղել են և դեռ կլինեն, և կա պնդում «Գազպրոմ Արմենիայի» կողմից, որ ներդրումային ծրագիր իրականացվի: Գազն անխափան, անվտանգ և արդյունավետ մատակարարելու համար անհրաժեշտ են ներդրումներ: Հաշվարկներն իրականացվում են 10 տարվա կտրվածքով, դա միանգամյա խնդիր չէ... Իհարկե՝ կան տարաձայնություններ, մենք չենք ասել, որ համաձայն ենք կամ հայտ կներկայացվի, մենք հայատարարել ենք՝ չենք բացառում, որ ապրիլի 1-ից հետո հայտ կներկայացվի», - ասել է փոխվարչապետը՝ հավելելով, որ բոլոր մտահոգություններն ու քննարկումները կներկայացվեն այն ժամանակ, երբ սակագնի փոփոխության համար հայտ ներկայացվի: Մհեր Գրիգորյանը նշել է, որ չի պատկերացնում, թե գազի ինչ սակագին կհաստատվի, եթե սակագնի և սահմանին վաճառվող գազի գնի միջև գոյություն ունեցող սանդղակը ուռճացված ու չհիմնավորված լինի: «Եթե հայտ ներկայացվի և հիմնավորումները բխեն այս բոլոր հանգամանքներից, բնականաբար, որոշումը կլինի արդար, և, իմ կարծիքով, բավականին պարզ»,- եզրափակել է փոխվարչապետը: Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարել էր, որ քննարկում են սակագնի փոփոխության հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու հարցը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել էր, որ սահմանին գազը չի թանկանա, քանի որ պայմանավորվածություններ կան այդ մասով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |