Արմեն Սարգսյանն Իսրայելում բարձրացրել է Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Արմեն Սարգսյանն Իսրայելում բարձրացրել է Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

PanARMENIAN.Net - Իսրայելում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բարձրացրել է Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ ընդգծելով, որ պատմության այս ամոթալի էջի դատապարտումը չպետք է պայմանավորված լինի այսօրվա քաղաքական շահերով: Այդ մասին նա ասել է Քնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնի և նրա տիկին Իրինա Նևզլինի հետ հանդիպմանը:

«Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ այն կարևոր ներդրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում»,- շեշտել է Հայաստանի նախագահը:

Քնեսեթի նախագահը վստահություն է հայտնել, որ նախագահ Սարգսյանի այցը, ինչպես նաև Իսրայելում դեսպանություն բացելու որոշումը կարևոր քայլ կլինեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Արմեն Սարգսյանը կարևորել է նաև Իսրայելի փորձը տարբեր, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում, ինչպես նաև փորձի փոխանակումը։

«Ես այստեղ եմ նաև համագործակցության ոլորտների նախանշման համար։ ՀՀ-ն կարևորում է շատ ոլորտների զարգացումը՝ կրթություն, գիտություն, անվտանգություն, գյուղատնտեսություն, նորագույն տեխնոլոգիաներ», - նշել է նա:

Այցի ավարտին Հայաստանի նախագահը գրառում է արել պատվավոր հյուրերի գրքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---