Նախագիծ. Գյուղացիների կողմից չմշակվող հողերը կարող են վարձակալության տրվել23 հունվարի 2020 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գյուղատնտեսական նշանակության չմշակվող հողերը կարող են վարձակալության տրվել՝ դրանց դիմաց սահմանված պետգնով: Կառավարությունը հավանություն է տվել գյուղնշանակության հողերի արդյունավետության բարձրացման մասին հայեցակարգին: Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է ձևավորել էլեկտրոնային հարթակ, որտեղ չօգտագործվող հողամասի սեփականատերերը կկարողանան իրենց շահավետ եղանակով իրականացնել վարձակալություն կամ վաճառք: «Մենք այսօր հանրապետությունում ունենք գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ հողեր, որոնք չեն օգտագործվում նպատակային, և այդ հողերի մեծ մասի սեփականատերերը նույնիսկ Հայաստանում չեն ապրում, որպեսզի այդ մարդկանց հետ խոսենք, խնդրենք, համոզենք, որ վարձակալության տան նրանց, ովքեր պատրաստ են մշակել: Հիմա մտածում ենք այսպիսի մեխանիզմ ներդնել, որ ըստ մարզերի և հողի կատեգորիաների սահմանենք վարձակալության պետական գին, ունենանք օրենսդրական կարգավորում, որ երբ մի հողը երկար ժամանակ չի օգտագործվում, օրենքի ուժով այն վերցնենք վարձակալության համար, իրեն վճարենք վարձակալության վճար, և պետությունը վարձակալությամբ հանձնի այն տնտեսվարողին, ով պատրաստ է դա օգտագործել»,– ասել է վարչապետը։ Փաշինյանի խոսքով՝ գործընթացը պետք է իրականացվի թափանցիկ, և քննարկումները բաց լինեն հանրության համար։ Նա չի բացառել, որ փոփոխությունը կարող է սուր ռեակցիա առաջացնել, քանի որ տասնյակ հազարավոր մարդկանց շահերի հետ է կապված: Ըստ այդմ՝ վարչապետը նշել է, որ Կառավարությունը պատրաստ է փոխզիջումների, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Տարեվերջին հաստատված գյուղատնտեսության զարգացման ռազմավարության ուղղություններից մեկը վերաբերում էր հողային ռեֆորմին: Հայեցակարգում նշվում է, որ 2018-ին չի օգտագործվել ՀՀ-ի վարելահողերի 45%-ը: Նախագծով ակնկալվում է ոչ միայն բարձրացնել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործումը, այլև արձանագրել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելացում, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների աճ, գյուղական աղքատության կրճատում, արտագաղթի տեմպերի նվազում, երկրի մակրոտնտեսական իրավիճակի բարելավում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է Նա ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ ԱԽ քարտուղար. ՌԴ խաղաղապահներն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր` կազմակերպելու դրանց փակումը Նրանք Գորիսում և Սիսիանում էին Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա |