Շրջիկ առևտրի մասին օրենքն ընդունվել է

Շրջիկ առևտրի մասին օրենքն ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է շրջիկ առևտրի կարգավորման մասին` «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծը: Դրան կողմ է քվեարկել 74 պատգամավոր, դեմ՝ 41։

Օրենքի փոփոխությամբ նախատեսվում է, որ Երևանի տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառք իրականացնելու իրավունք ունենալու են միայն իրավաբանական անձինք. այդ իրավունքը նրանց տալու է քաղաքապետը, կարգն ու պայմանները սահմանելու է Երևանի ավագանին։ Տուրքը կազմելու է 50,000 դրամ։

Քաղաքապետարանը կարող է մերժել տնտեսվարողին, եթե նրա ներկայացրած չափանիշները չհամապատասխանեն ավագանու հաստատած նորմերին։ Թույլտվությունը կարող է տրամադրվել կամ մերժվել 10-օրում։

Քվեարկությունից առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասել է, որ ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու, քանի որ շատ մեծ հայեցողական որոշումների տեղ է թողնում Երևանի քաղաքապետարանին:

Օրենքի ընդունումը նպատակ ունի կարգավորելու Երևանում շրջիկ առևտրի կետերի հետ կապված հարաբերությունները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---